Միացեք մեր Telegram համայնքին

«Cookie» ֆայլերի քաղաքականություն

Վերջին թարմացումը՝ 3 հուլիսի, 2025թ.

  1. «Cookie»-ները տեքստային ֆայլեր են, որոնք պարունակում են փոքր ծավալի տեղեկատվություն և ներբեռնվում են Հաճախորդի սարքի վրա, երբ վերջինս այցելում է https://inorain.com կայքը (այսուհետ՝ «Կայք»)։ Դրանք հիմնականում օգտագործվում են բազմաթիվ կայքերի կողմից՝ Հաճախորդի առցանց փորձը բարելավելու և կայքի բովանդակության ու գործառույթների արդյունավետ մատուցումն ու օգտագործումն ապահովելու համար։
  2. «Cookie»-ները կատարում են տարբեր գործառույթներ։ Օրինակ՝ որոշները պահվում են Հաճախորդի համակարգչում միայն Կայք այցելության տևողությամբ։ Սեսիայի վրա հիմնված cookie-ները թույլ են տալիս ավելի արագ նավարկել Կայքում կամ հնարավորություն են տալիս Կայքին հիշել Հաճախորդի նախընտրությունները։ Մշտական cookie-ները օգտագործվում են՝ օգնելու կայքերին հիշել Հաճախորդին որպես կրկնակի այցելու կամ ապահովելու Հաճախորդի կոնկրետ կարիքներին ու հետաքրքրություններին համապատասխան առցանց գովազդի տրամադրումը։
  3. «Cookie»-ների օգտագործման հիմնական նպատակները «Inorain» ՍՊԸ-ի (այսուհետ՝ «Ընկերություն») կայքում կամ Ընկերության գործընկերների կողմից հետևյալն են՝ հնարավորություն տալ Հաճախորդին ժամանակ խնայել և հեշտացնել Կայքին հետագա մուտքը, պարզել, թե ինչպես են մարդիկ տեղաշարժվում Կայքում, ինչպես նաև բարելավել ծառայությունները, Կայքի բովանդակությունը և հաղորդակցության արդյունավետությունը, ինչպես նաև այլ նմանատիպ նպատակներ։
  4. Ծառայություններից օգտվելիս Հաճախորդը համաձայնում է, որ Ընկերությունը կարող է ժամանակ առ ժամանակ տեղադրել «Cookie»-ներ Հաճախորդի սարքի վրա՝ տեղեկատվություն պահելու համար (օրինակ՝ օգտատիրոջ անուն, այլ անձնական տվյալներ, էլեկտրոնային փոստի հասցե, սարքի տեխնիկական տվյալներ, մասնավորապես՝ դրա մոդելը և IP հասցեն), Կայքի և Ընկերության կողմից տրամադրվող ծառայությունների ֆունկցիոնալությունը լիարժեք օգտագործելու համար, ինչպես նաև Հաճախորդի զննարկչին հնարավորություն տալու համար ճանաչել Հաճախորդին որպես օգտատեր։ Դա թույլ կտա Ձեզ չլրացնել նույն տեղեկատվությունը ամեն անգամ Կայք մուտք գործելիս։ Այս «Cookie»-ները չեն կարող օգտագործվել Հաճախորդի համակարգչում ծրագրեր գործարկելու կամ վիրուսներ փոխանցելու համար։ «Cookie»-ները կարող են կարդացվել միայն այն վեբ սերվերի կողմից, որը դրանք տեղադրել է Հաճախորդի սարքի վրա։
  5. Հաճախորդն ունի հնարավորություն ցանկացած պահի փոխել իր զննարկչի կարգավորումները՝ արգելափակելով Ընկերության կողմից օգտագործվող «Cookie»-ները կամ դրանց մի մասը։ Հաճախորդը կարող է ցանկացած պահի հետ վերցնել «Cookie»-ների օգտագործման վերաբերյալ իր համաձայնությունը։ Վերջին դեպքում Կայքի գործառույթները կամ դրանց մի մասը կարող են չաշխատել նախատեսված ձևով։ Օրինակ՝ Հաճախորդը կարող է չկարողանալ վճարումներ կատարել։
  6. «Cookie»-ների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը կարելի է գտնել www.allaboutcookies.org կայքում։
  7. Ընկերության կողմից օգտագործվող Cookie-ների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը, մասնավորապես՝ դրանց անվանումները, տեղադրողները, տեղադրման նպատակները, ժամկետները և տեսակները, կարելի է գտնել https://inorain.com կայքում։
  8. Սույն Հավելվածը Գաղտնիության համաձայնագրի անբաժանելի մասն է։ Վերոնշյալ գործողությունները ձեռնարկվում են բացառապես Գաղտնիության համաձայնագրով նախատեսված նպատակների հիմքով։
  9. «Cookie» ֆայլերի քաղաքականության հայերեն և այլ լեզուներով տարբերակների միջև անհամապատասխանությունների դեպքում գերակայում է հայերեն տարբերակը։
  10. Սույն քաղաքականությունը թարմացվել է 2025թ. մարտի 4-ին։
«Cookie» ֆայլերի քաղաքականություն | OTT Plus